02/04/2025

Քննարկվել են օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ

Քննարկվել են օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ

«Ակնհայտ է, որ դպրոցներում բավականին կրճատվել են դրամահավաքության երևույթները, սակայն բացառված չէ, որ դեռևս կարող են լինել նման դրսևորումներ, հետևաբար  հորդորում եմ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ուշադիր լինել այդ խնդրին: Հագուստի հետ կապված՝ ակնհայտ է, որ որևէ կարգավորմամբ դպրոցը չի կարող կոնկրետ հագուստ պարտադրել աշակերտին, սակայն, իհարկե, ծնողական խորհուրդը կարող համաձայնություն գալ՝ միատեսակ հագուստ կրելու վերաբերյալ»,-նշել է նախարարը՝ հետաքրքրվելով, թե տվյալ պահին մարզերն ինչ խնդիրներ ունեն, որոնք օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեն:

Մարզպետարանների կրթության վարչության պետերը հիմնականում անդրադարձել են դրույքների ձևավորման, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, «Ազգային երգ ու պար» առարկայի, սահմանամերձ համայնքներում կադրերի ապահովման,  ինչպես ևաև ուսումնական պլանների վերանայման, օտար լեզուների դասավանդման և դպրոցական սննդի կազմակերպման խնդիրներին: Քննարկվել են նաև դասագրքերի և լիցենզիայի տրամադրման խնդիրներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:

edu.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: