02/04/2025

Ռուսաստանի հետ այդպես խոսել չի կարելի. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի հետ այդպես խոսել չի կարելի. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անընդունելի է համարում Ռուսաստանի հետ այնպես խոսելը ինչպես այժմ խոսում է ներկայիս իշխանությունը։ 

«Ի՞նչ է նշանակում ասել, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի նոր իրավիճակին։ Այս կառավարությունը չի պատկերացնում իրական վտանգները, չի պատկերացնում աշխարհաքաղաքական վիճակը, անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում մենք տեսնում ենք այլ կարգի քայլեր։ Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի։ Ռուսաստանի հետ այդպես խոսել չի կարելի», - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը և բոլորը պետք է ադապտացվեն Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին։

aysor.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: