12/26/2025

Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Քոչարյան

Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Քոչարյան

Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքն, այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվ ես էի մասնակցում ուղղակի ջախջախել են մեղադրանքը, քարը քարին չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացությունների վրա», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը: 

Նա ընդգծեց, ցավոք, չի կարող հստակ խոսել գործի մասին, քանի որ կա նախաքննական գաղտնիք հասկացությունը: 
 
Դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետը բավականին բաց խոսում է գործի մասին, Ռ. Քոչարյանն արձագանքեց.
«Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որոնք ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ, բայց տվյալ դեպքում օրենքն ինքն է ու ինքը համարում է, որ օրենքից դուրս է ու ավելի բարձր է կանգնած, կարծում եմ՝ սա է պատճառը», - ասաց Ռ. Քոչարյանը: 
 
Նա կոչ արեց, որպեսզի վերացվի նախաքննական գաղտնիք հասկացությունն ու ամբողջ գործընթացը լինի թափանցիկ. 
 
«Հանել նախաքննության գաղտնիքն ու հնարավորություն տալ պաշտպանվող կողմին բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին: Դուք կտեսնեք, որ ամբողջ գործը շինծու, արհեստական գործ է և սա հստակ, դասական քաղաքական հետապնդման մոդել է», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

aysor.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: