02/04/2025

Քոչարյանի ելույթում դժնդակ ուղերձներ կային․ Արցախը վերածվում է հակահեղափոխության օջախի

Քոչարյանի ելույթում դժնդակ ուղերձներ կային․ Արցախը վերածվում է հակահեղափոխության օջախի

Քոչարյանի հարցազրույցը փորձ էր ազդելու քննության վրա… Պետք է Քոչարյանը ձերբակալվեր և այս հարցազրույցը տեղի չունենար: Քոչարյանը ձեռնոց նետեց իշխանությանը»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ժամեր առաջ տեղի ունեցած հարցազրույցին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա պետք է դիտարկել, որպես սթափության կոչ իշխանությանը, որ դուրս գա հետհեղափոխական էյֆորիայից:

«Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն, անսպասելի էր: Կարծում եմ ինչպես վերադարձավ, այնպես էլ դուրս կգա քաղաքականությունից: Շատ դժնդակ մեսիջներ կային նրա ելույթում. փորձեց մեսիջներ հղել դրսի երկրներին՝ հրավիրելով Հայաստան, որպեսզի խաղադրույք անեն իր վրա»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ ոչ միայն պետությունները, այլ նաև դրսի քաղաքական ուժերը հետաքրքրված չեն լինի Քոչարյանի մեսիջներով:

«Քոչարյանն անդրադարձ կատարեց բանակին՝ փորձելով դեռևս այնտեղ մնացած իրեն հավատարիմ կադրերին՝ սպայական կազմին մեսիջներ հղել, որպեսզի հենվեն իր վրա, որովհետև հերթն իրենց է հասնելու՝ կոռուպցիայի համար դատվելու են և այլն: Սա շատ վտանգավոր և տհաճ քայլ է, որը կարժանանա պատասխանի, տեսնում ենք, որ բանակը մաքրվում է և բանակի ղեկավարությունը լուրջ քայլեր է կատարում:

Ակնարկեց, որ գնալու է Արցախ… Տեսնում ենք, որ Արցախը, ցավոք, վերածվում է հակահեղափոխական օջախի: Սա շատ մտահոգիչ հանգամանք է. Արցախը չպետք է ներքաշվի որևէ նման խնդրի մեջ:

Քոչարյանը դատական համակարգը տեսնում է որպես իր համար միակ արդարության աղբյուր, որովհետև գրեթե բոլորի վրա կոմպրոմատներ ունի: Եվ պատահական չէ, որ այս դատավորն այսպիսի որոշում կայացրեց, որը և իրավաբանական և քաղաքական առումով նոնսենս է:

ՀՅԴ-ն փաստացի լինելով Ազգային համաձայնության կառավարության մաս, ցավոք, այս պահին հակահեղափոխական ճամբարում է և Քոչարյանի հետ գնում է քաղաքական ինքնասպանության»,- նշեց Հ. Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: