02/04/2025

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:
 
«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Գ. Բալասանյանը:
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:
 

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: