02/04/2025

Մեկնարկել է արարատցիների ավտոերթը դեպի Երևան

Մեկնարկել է արարատցիների ավտոերթը դեպի Երևան

Մեկնարկել է Արարատի մարզի բնակիչների ավտոերթը դեպի Երևան։

«Շարժվում ենք դեպի Երևան՝ ցույց տալու, որ մեր ընթացքն անկասելի է, մեր հաջողությունն՝ անխուսափելի։ Գնում ենք միանանք մեր ընկերներին, մեր վարչապետին, մեր կառավարությանը և ամփոփենք մեր 100 օրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ շարունակելով. - «Ժողովրդի աջակցությունը միշտ էլ մենք զգացել ենք, ուղղակի այն ժամանակ կաշկանդված են եղել, վախեցած են եղել, հավատացեք, ես այսօր ոչ մեկին չեմ խնդրել գալ, ներկա լինել, այսօր մարդիկ անկաշկանդ, ինքնաբուխ դուրս են եկել՝ իրենց կոլիկտիվներով, ընկերներով»։

Մեկնարկել է նաև գյումրեցիների ավտոերթը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: