12/26/2025

Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը ազատ են արձակվել

Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը ազատ են արձակվել

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ` «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վարուժան Ավետիսյանը ևս ազատ է արձակվել և հիմա երկուսն էլ գտնվում են դրսում։

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբն 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր վերցրել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Զոհվել էր երեք ոստիկան:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելր, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը: Իսկ Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: