12/26/2025

Կրթության ոլորտում զգալի փոփոխություններ են լինելու․ ԿԳ նախարար

Կրթության ոլորտում զգալի փոփոխություններ են լինելու․ ԿԳ նախարար

«Վերջին մի քանի ամիսների իրադարձությունները Հայաստանի համար աննախադեպ էին: Գնահատելով կրթության ոլորտում 100 օրվա աշխատանքը՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Կրթության ոլորտն ինքնուրույնություն է ձեռք բերում: Մենք բազմաթիվ պրոյեկտներ ենք նախաձեռնել, դրանց մի մասն ավարտել ենք, հիմա նորերն ենք սկսելու, որոնց մասին առաջիկա շաբաթների ընթացքում կազդարարվեն: Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում փոփոխությունները թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում, թե՛ գիտության մեջ զգալի են լինելու: Դպրոցներին և բուհերին ակադեմիական ազատություն է տրվել»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ բուհական համակարգում լրջագույն փոփոխությունների անհրաժեշտություն կա. «Որոշ բուհեր կփակվեն կամ կմիավորվեն, որպեսզի ոլորտն ավելի արդյունավետ դառնա, զագացման ծրագրեր կյանքի կկոչվեն»:

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: