12/26/2025

Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի են բարելավվելու, և ՀՀ կառավարության նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն ու այն նոր մակարդակի բարձրացնելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու, և մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն ու այն նոր մակարդակի բարձրացնելն է: Համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո դուք կիմանանք հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որը մեր անկախ պատմության մեջ աննախադեպ է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը աշխարհագրական և քաղաքական առումով որևէ կողմ ուղղված չէ:

«ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, այն ամուր կանգնած է իր ոտքերի վրա ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով ու արժանապատիվ կեցվածքով: Արտաքին քաղաքականության մեր կարևորագույն գաղափարը ազգային շահերի պաշտպանությունն է: Մենք լավացնելու ենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ իշխանությունները փորձել են իրենց պատասխանատվությունը գցել արտաքին ուժերի վրա: Այդ պատճառով էլ նրանց սխալները կապվել են Ռուսաստանի հետ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: