02/05/2025

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: 

Այս մասին այսօր որոշվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստի ժամանակ, որի օրակարգում էին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա հրապարակման հարցն ու ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը: 

Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է, ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Սմբատյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի ժամկետը կրճատվում է. «Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին»: 

Հարցին, թե կուսակցությունները կհասցնեն տեղավորվել սահմանված ժամկետում, Սմբատյանն ասաց, որ կուսակցությունների համար պարզ էր, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, հետևաբար կուսակցություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ:

«Մինչև օգոստոսի 29-ը կարող են ԿԸՀ ներկայացնել մասնակցության փաստաթղթերը, իսկ գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է»,-ասաց նա: 

Հարցին, թե ինչով է տարբերվում այս ընտրությունները, Սմբատյանն ասաց, որ նոր քաղաքական պլատֆորմ է, և առավել հետաքրքիր ընտրություններ են սպասվում:

tert.am

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: