02/05/2025

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ 100 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ․ ԼԱՐՍԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ 100 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ․ ԼԱՐՍԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Լարսի տեւական ծանրաբեռնվածության հետեւանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:

Հետեւաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք եւ պետք է արդեն մինչեւ օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երեւան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դոլար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է:

hraparak.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: