02/05/2025

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց խումբը ձեռնարկել է հարձակման փորձ: Արցախի պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը պարտադրել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: