01/12/2025

Սյունիքի նախկին մարզպետը դատարանում պարտվեց

Սյունիքի նախկին մարզպետը դատարանում պարտվեց

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը:

Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին:

Հիշեցնենք, որ մարզը լիսկաթափելու անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց` հաճախ օրենքի վրա ոտքերը մաքրելով: Հիմա դատարանը, դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, անվավեր ճանաչեց մարզպետի որոշումն ու Օրբելյանին վերականգնել է նախկին աշխատանքում:

Ի դեպ, Սմբատ Օրբելյանը ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանի հայրն է:

Ավելի ուշ Կապանի ԲԿ-ից պարզաբանեցին. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չի բավարարել Սմբատ Օրբելյանի՝ աշխատանքում վերականգնելու վերաբերյալ պահանջը, և հետևաբար նա չի վերականգնվել «Կապանի բժշկական կենտորն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում։ Դատարանը բավարարել է միայն Սմբատ Օրբելյանի դրամական փոխհատուցում ստանալու պահանջը, սակայն որոշումն այդ մասով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Ներկա պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում։ 

armlur.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: