Ես ցանկացա սյս երգով հարգանքի տուրք մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին։ Ես և իմ սերնդակիցները դեռ մանկուց մեծացել ենք Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Օզանյանի ոգով, սակայն հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր, ցավոք, չեն ճանաչում, չգիտեն՝ ով է Արամ Մանուկյանը։ Այս երգով ցանկացա անել այնպես, որ Արամ Մանուկյանի մասին այդ մարդիկ էլ իմանան, ճանաչեն նրան»։
Անդրադառնալով երգի ստեղծման պատմությանը՝ Սաքո Բուդուզյանը նշեց․ «Երգը գրել է երիտասարդ հեղինակ Հասմիկ Բալեյանը։ Ես դիմեցի իրեն, և այդպես ստեղծվեց այս երգը։
«Անունը՝ Արամ» ստեղծագործությունը գործիքավորել է սիրված ու ճանաչված երաժիշտ-գործիքավորող, իմ լավ ընկեր Տարոն Ավետիսյանը, ով մեծ ավանդ ունի մեր երաժշտարվեստում։
Ուրախությամբ կարող եմ նշել, որ երգի գործիքավորումն, իսկապես, ինձ գոհացնում է։ Ընդգծեմ, որ նվագակցել են դուդուկահար Վիգեն Բալասանյանը և թավջութակահար Ռուբեն Դավթյանը»։
Անդրադառնալով տեսահոլովակին՝ Սաքո Բուդուզյանը նշեց․ «Տեսահոլովակի աշխատանքներն իրականացրել է «Ghazaryan Media Group»-ը, ռեժիսորն իմ լավ ընկեր ու բարեկամ Հարութ Ղազարյանն է։ Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն անցան բավական հետաքրքիր, և կարծում եմ՝ կարողացանք ստանալ այն, ինչ ակնկալում էինք», - նշեց Սաքո Բուդուզյանը։
Անդրադառնալով Արամ Մանուկյանի կերպարին՝ Սաքո Բուդուզյանը նշեց՝ իր կարծիքով կերպարը հաջողվել է, բացի այդ՝ բոլոր դերասաններն էլ սիրով են ընդունել տեսահոկովակում նկարահանվելու առաջարկը և կերտել կերպարները։
Զրույցի վերջում երգիչն ընդգծեց՝ քանի որ երգը նոր-նոր է ներկայացվել հանդիսատեսի դատին, դեռ չի հասցրել շատ կարծիքներ լսել։
«Ամեն դեպքում, ինչ կարծիքներ էլ լսել եմ, եղել են դրվատանքի խոսքեր։ Հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա իմ նոր երգը», - եզրափակեց երգիչը։
HayNews.am