12/26/2025

Քաղաքացիների ընդունելություն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ

Քաղաքացիների ընդունելություն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Գերատեսչության տեղեկացմամբ, նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը: Ներկայացված հարցերը վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության  ոլորտներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Ընդունելության եկած քաղաքացիներից երկուսը մտահոգություն են հայտնել այլ երկրներից Հայաստան ներգաղթած երեխաների կրթության կազմակերպման, մասնավորապես կրթությունը համապատասխան դասարանում շարունակելու առնչությամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գործող կարգերին և իրական նորմերին համապատասխան  գտնել լուծումներ`  երեխաների ներառումը կրթական նոր միջավայրում հնարավորինս արդյունավետ կազակերպելու համար:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ:

edu.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: