12/26/2025

Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից

Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից

 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ այսպես կոչված «օրենքով գողերից» 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և դրանք գտնվում են վարույթում:

«Թե ինչով էին պայմանավորված խուզարկությունները, ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,- մանրամասնեց ոստիկանապետը:

Նա հայտնեց, որ խուզարկության արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու ապօրինի զենքեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: