12/26/2025

«100%-ով արտադրված է Իրանում». Թեհրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը

«100%-ով արտադրված է Իրանում». Թեհրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը

Իրանն օգոստոսի 21-ին Թեհրանում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը՝ «Քովսար»-ը, որի օդաչուի խցիկում նստած է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ երկրի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին հղումով, կործանիչը մինչ այս բարեհաջող փորձարկվել էր, իսկ այսօր կայացել է դրա առաջին ցուցադրական թռիչքը:

Նա ընդգծել է, որ կործանիչը համալրված է առաջադեմ տեխնոլոգիաներով, բազմանպատակ ռադարով: Պաշտպանության նախարարի խոսքով՝ կործանիչի բոլոր դետալները 100%-ով արտադրված են Իրանում:

Պաշտոնյան հավելել է, որ երկրի իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում է երկրի հրթիռային ծրագրի զարգացումը: 

Նոր կործանիչը ներկայացվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև գերլարված հարաբերությունների ֆոնին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իրանական ռեժիմից» պահանջում է սառեցնել հրթիռային ծրագիրը, ինչին Իրանը կտրուկ դեմ է:

ԱՄՆ-ն օգոստոսին նոր պատժամիջոցներ է սահմանել իսլամական հանրապետության դեմ՝ ցանկանալով տնտեսապես մեկուսացնել Իրանին:

tert.am

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: