12/26/2025

Վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ

Վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ: Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

«Օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին, որը վարչապետը հրավիրել էր կառավարության 100 օրվա աշխատանքներն ամփոփելու համար, մասնակցել է մինչև 150 հազար մարդ, քանի որ նաև Հանրապետության հրապարակի տարածքից դուրս բազմություն կար հավաքված: Ես այսպես կմեկնաբանեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Օսիպյանը:

Վալերի Օսիպյանը հավելեց, որ այդ օրը ոստիկանությունը բարձր մակարդակի ծառայություն է իրականացրել, ինչի արդյունքում հանրահավաքի ընթացքում որևէ միջադեպ, լուրջ պատահար տեղի չի ունեցել:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 100 օրն ամփոփեց Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել քաղաքացիներ ՀՀ մարզերից, ինչպես նաև Արցախից ու արտերկրից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: