12/27/2025

Երևանի քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առաջադրելու են Զեյնալյանի թեկնածությունը

Երևանի քաղաքապետի   ընտրություններում  «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առաջադրելու են Զեյնալյանի թեկնածությունը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», - ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ նոր դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է:

Հարցին` թե այսպիսով «Ելք» դաշինքը դադարում է գոյություն ունենալ՝  Զեյնալյանը պատասխանեց, որ «Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: