12/27/2025

Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով

Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը տասը տարում հասել Է ռեկորդային մակարդակի: Հիվանդացածներն ամենից շատ են Սերբիայում եւ Ուկրաինայում:

Եվրոպայի տարածաշրջանում կարմրուկով Է վարակվել շուրջ 41 հազար մարդ, ինչը հանգեցրել Է 37 հոգու մահվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Անցյալ տարի ԱՀԿ-ն գրանցել Է հիվանդության շուրջ 24 հազար դեպք, իսկ նախանցյալ տարի՝ հինգ հազարից փոքր-ինչ ավելի: Փորձագետները հիվանդության տարածումը կապում են այն բանի հետ, որ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից:

«Կարմրուկի վիրուսը շատ հեշտ Է փոխանցվում եւ արագորեն տարածվում Է: Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ Է տարեկան երկու անգամ հանրակցության անդամների առնվազն 95 տոկոսի իմունացում, ինչպես նաեւ նրանց իմունացման միջոցառումներ, ովքեր նախինում չեն պատվաստվել»,- նախազգուշացնում են ԱՀԿ-ում: Public Health England կազմակերպության տվյալներով՝ բրիտանացիները մեծավ մասամբ կարմրուկով վարակվում են մայրցամաքային Եվրոպայում ուղեւորությունների ժամանակ: Մեծ Բրիտանիայում առաջին կիսամյակում գրանցվել Է հիվանդության 807 դեպք:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: