12/27/2025

ՔԿՀ-ներում պարտադրված մոլեխաղով զբաղվելը վերացված է. նախարար

ՔԿՀ-ներում պարտադրված մոլեխաղով զբաղվելը վերացված է. նախարար

Քրեակատարողական հիմնարկներում բռնի կերպով, հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը կասեցված է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:

«Իհարկե, չենք կարող բացառել, որ այսպիսի մոլեխաղեր անցկացվում են, մարդիկ կարող են ցանկացած բանի վրա խաղալ, անգամ թիկունքի հետեւում քար պահելու, մինչեւ վերջ հնարավոր չէ վերացնել, սակայն, պարտադրված մոլեխաղով զբաղվելը վերացված է: Մենք միջոցառումների պլան ենք մշակում, որ դատապարտյալներն ունենան զբաղմունք, աշխատանք, որ առօրյան այլեւս չլցնեն խաղերով եւ այլ անօրինական զբաղմունքներով»,- ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ բանտախցի կամ մահճակալի համար անօրինական գանձումները եւս վերացված են:

 

aknark.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: