12/27/2025

Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղի է ունեցել առանձնազրույց։

Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։

Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: