12/27/2025

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը՝ «Կանեփ ընդունած հանձնաժողով», «Ընտրագողերի հանձնաժողով», «Մուկուչյան հեռացիր» պաստառներով բողոքի ակցիա է իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ պահանջելով ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

«Մենք գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա եւ նա չի կարող մեր երկրում ղեկավարել որւեէ ընտրություններ եւ հանրաքվեներ: Հանձնաժողովը, որը 2011 թվականից ի վեր կեղծարարությամբ է զբաղվել բոլոր ընտրություններում եւ սպասարկել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների յուրացումը, 2013 թվականի նախագահական ընտրություններում իշխանության յուրացումը եւ իշխանության մոնոպոլիայի ձեւավորումը եւ այլն: Այդ բոլոր հանցագործությունները իրականացրած թիմը չի կարող ղեկավարել այսօրվա ընտրությունները»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: