12/27/2025

Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է

Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հետազոտում են բժիշկները։

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանն այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բուժկենտրոնից։

«Էնդոկրին բաժանմունքում պառկած է»,- ասաց բուժկենտրոնի աշխատակիցը

Նրա խոսքով` Գրիգորյանն իրենց մոտ է տեղափոխվել օգոստոսի 20-ին։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: