12/27/2025

Հայաստանում կենսաթոշակը պարենային զամբյուղի չափից փոքր չի լինելու. Մանե Թանդիլյան

Հայաստանում կենսաթոշակը պարենային զամբյուղի չափից փոքր չի լինելու. Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չի լինելու քաղաքացի, ով ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղի չափից քիչ կենսաթոշակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է առնվազն 80 հազար քաղաքացու:

«Դա այն քաղաքացիներն են, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի, սակայն այս կամ այն պատճառով պարենային զամբյուղի շեմից ցածր նպաստ են ստանում», -  ասաց նախարարը:

Թանդիլյանի խոսքով`  կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր:

«Հավանաբար 25 հազար դրամի կարգի կլինի. 2016-ի դրությամբ՝ մոտ 23 հազար դրամ է: Մենք հաշվարկում ենք գնաճի իմաստով, և կարելի է ենթադրել, որ դա 25 հազար դրամի կարգի է»,- եզրափակեց նախարարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: