12/27/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց «Ինժեներական քաղաք»-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց «Ինժեներական քաղաք»-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց «Ինժեներական քաղաք»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ջրվեժ թաղամասում կառուցվող ավանը նախատեսված է լինելու ճարտարագիտությամբ զբաղվող մասնագետների համար:

«Ինժեներական քաղաք»-ի կառուցման աշխատանքները սկսվել են 2017թ.-ից: Այն ներառելու է ճարտարագիտական կենտրոն, գրադարան, ցուցասրահ, երեխաների տեխնոպարկ, Գիտության և տեխնիկայի թանգարան և Տիեզերքի թանգարան:

Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվեց հայ ճարտարագետների արտադրանքը, «Ինժեներական քաղաք»-ի մշակութային և աշխատանքային հատվածները:

Կազմակերպված շրջայցի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց «Ինժեներական քաղաք»-ում գործող Գիտության և տեխնիկայի թանգարանի հուշամատյանում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: