12/27/2025

Միջադեպ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում

Միջադեպ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` օգոստոսի 22-ին, մի խումբ անհայտ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում, որտեղ պեղումներ են իրականացվում՝ ուրարտագետ, հնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:

10-15 երիտասարդներ, որոնցից մեկը ներկայացել է մասնագիտությամբ բժիշկ, մյուսը` լրագրող, շուրջ 1,5 ժամ խաթարել են հնագետների աշխատանքը:

Նրանք վիրավորանքներ են հնչեցրել պեղումներ իրականացնողների հասցեին ու պահանջել իրենց խոսքով՝ «չվիրավորել հուշարձանը»:

Բողոքավորներն ասել են, որ «Զորաց քարերը» աստղադիտարան է, ոչ թե դամբարանադաշտ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ չնայած ակտիվիստների միջադեպ հրահրելու համառ ջանքերին, որևէ արտառոց դեպք չի արձանագրվել:

Թե ովքեր են եղել «վայ» ակտիվիստները, որոնք իրենց գիտունիկի տեղ դրած փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու հայոց պատմության գիտակ երևալ` առայժմ պարզ չէ:

Միջադեպի առիթով պարզաբանում ստանալու համար SHAMSHYAN.com-ը դիմեց Հուշարձանների պահպանության ծառայությանը, որտեղից խոստացան պատասխանել ավելի ուշ: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: