12/27/2025

Մերկելը Վրաստանում է

Մերկելը Վրաստանում է

Գերմանիայի կառավարության ինքնաթիռը պլանավորվածից 15 րոպե շուտ վայրէջք է կատարել Թբիլիսիի՝ Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում, Թբիլիսիի ժամանակով ժամը 14:15-ին:

«Շատ կարևոր, կարելի է ասել պատմական այց է: Հաշվի առնելով այն, որ վերջին անգամ տիկին կանցլերը Վրաստանում էր 10 տարի առաջ: Այդ ժամանակ նա ընդամենը մի քանի ժամ մնաց Վրաստանում: Գերմանիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք իրականացնում է Վրաստանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին:

Նախատեսվում են բանակցություններ Մերկելի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բահթաձեի, ապա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջև:

«Բնականաբար, կքննարկվեն հարցեր, որոնք առավել կակտիվացնեն երկու երկրների հարաբերությունները: Խոսքը ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ մշակութային-մարդասիրական կապերի մասին է: Կքննարկվեն այն բոլոր հարցերը, որոնք կօգնեն Վրաստանին ինտեգրվեն եվրոպական կառույցներում»,- Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենհիզ Փհալաձեն:

Տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում վաղը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կժամանի Հայաստան:

 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: