12/27/2025

Օդի գլոբալ աղտոտումը միջին հաշով մեկ տարով կրճատում Է մարդու կյանքի տեւողությունը. գիտնականներ

Օդի գլոբալ աղտոտումը միջին հաշով մեկ տարով կրճատում Է մարդու կյանքի տեւողությունը. գիտնականներ

Օսթինի (ԱՄՆ) Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ օդի գլոբալ աղտոտումը միջին հաշով մեկ տարով կրճատում Է մարդու կյանքի տեւողությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org-ի մամուլի տեղեկագրում: 
Հետազոտողները վերլուծել են 185 երկրներում օդի աղտոտման աստիճանը, որը որոշվում Է 2,5 միկրոմետրից պակաս չափերով պինդ մասնիկների պարունակությամբ: Դրանք կարող են ներթափանցել թոքերը՝ մեծացնելով սրտի նոպաների, ինսուլտների, շնչուղիների հիվանդությունների եւ քաղցկեղի վտանգը: Գիտնականները նաեւ գնահատել են օդի աղտոտման ազդեցությունը կյանքի տեւողության վրա ինչպես տարածաշրջանային, այնպես Էլ գլոբալ մասշտաբներով: 
Պարզվել Է, որ օդի աղտոտվածությունը կյանքի տեւողությունն Էապես նվազեցնում Է ամբողջ աշխարհում: Գիտնականների խոսքով՝ կորուստը կազմում Է յուրաքանչյուր մարդու հաշվով միջին հաշվով մեկ տարի, եւ դա ավելի շատ Է, քան կհաջողվի փոխհատուցել թոքերի կամ կրծքագեղձի քաղցկեղի դեմ արդյունավետ դեղի մշակման դեպքում: 
Ըստ գնահատումների՝ օդի մեջ ընկնող պինդ մասնիկների պատճառով տարեկան 90 հազար ամերիկացիներ եւ Հնդկաստանի 1,1 միլիոն բնակիչներ են մահանում:

armenpres.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: