12/27/2025

Համայնքները ներկայացնում են սուբվենցիայից օգտվելու մեծածավալ ծրագրեր

Համայնքները ներկայացնում են սուբվենցիայից օգտվելու մեծածավալ ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ  ներկայումս համայնքներում առկա են բավականին մեծ թվով ծրագրային առաջարկներ, որոնք սահմանված կարգով ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նախագծանախահաշվային փաստաթղթերը:

«Ներկայումս նախապատրաստվում են այդ ծրագրերի մշակման և նախագծերի պատվիրման աշխատանքները, ուստի, որոշմամբ առաջարկվում է սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: