12/27/2025

Յուրի Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին

Յուրի Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը իր փաստաբանի Գրիգոր Բեքմեզյանի միջոցով քաղհայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի ՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:

Հայցադիմումում նշվում է, որ Ստեփան Գրիգորյանն ակնհայտ սուտ տեղեկատվություներ է տարածել և այդ կերպ վիրավորել է և փորձել է արատավորել Յուրի Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը:

Դատարան է ներկայացվել Ստեփան Գրիգորյանի հարցազրույցի տեսագրությունը (2018-ի հուլիսի 30, Ա1+ հեռուստաընկերություն) և հղումները, որում վերլուծաբանն, ըստ փաստաբանի, արտահայտում է անհիմն փաստեր, ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածում Խաչատուրովի մասին՝ փաստացի մեղադրելով վերջինիս պետական դավաճանության համար:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն իր հարցազրույցում խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Փաստացի, Ստեփան Գրիգորյանը մեղադրել էր բանակի գերագույն գեներալիտետին պետական դավաճանության համար:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: