12/27/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը օգոստոսի 23-ին մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձոր է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելու աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: