12/27/2025

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու մասին լուրերն ընդամենն ադրբեջանցիների ենթադրություններն են. Նման հարց ՀԱՊԿ օրակարգում չկա

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու մասին լուրերն ընդամենն ադրբեջանցիների ենթադրություններն են. Նման հարց ՀԱՊԿ օրակարգում չկա

«Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունում այդ կապակցությամբ որևէ հայտարարություն չի եղել»: Այս մասին Voskanapat.info-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որի համաձայն իբր հող է նախապատրաստվում, որպեսզի  Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ:

Նման եզրակացության Ադրբեջանում եկել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ՀԱԿՊ-ին կից ստեղծվելու է դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն: Այդ հայտարարությունը տեսնելուց հետո Ադրբեջանի քաղաքական գործիչները  և փորձագետները ենթադրություններ են արել, թե կարող է Ադրբեջանն անդամակցել ՀԱՊԿ-ին, սակայն նման հարց ՀԱՊԿ-ի օրակարգում գոյություն չունի: Դա ընդամենն ադրբեջանական որոշ գործիչների ենթադրությունն է:

analitik.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: