12/27/2025

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. մաքսավորները Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են մի ամբողջ զինանոց

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. մաքսավորները Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են մի ամբողջ զինանոց

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերված խոշոր չափի զենք և զինամթերքի փաստով։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ Արամ և Արմեն Հովհաննիսյանների անունով։

Ծանրոցը Հայաստան հասնելուց հետո մաքսատան աշխատակիցները, զննելով այն, հայտնաբերել են «SIG SAUER p299» և «AHU 16184» համարի 40 SW /10x22մմ/ տ/չ ակոսափող հրազեն հադիսացող ատրճանակ, «TANFOGLIO WITNESS» տիպի 9մմ /9x19մմ/ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, «GSG-5» «A 288504» համարի 22L.R. 5.66մմ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ակոսափող ինքնալից կարաբին՝ իր փամփշտատուփում 34 հատ գործարանային արտադրության 22 L.R. 5.6մմ տ/չ ակոսափող զենքից կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

 

zham.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: