12/27/2025

Անգելա Մերկելը ժամանեց Երևան

Անգելա Մերկելը ժամանեց Երևան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անգելա Մերկելը կայցելի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: