12/27/2025

Հրդեհ «Տաթևգես»-ին հարակից տարածքում. այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Հրդեհ «Տաթևգես»-ին հարակից տարածքում. այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Օգոստոսի 24-ին, ժամը 14:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են մոտ 15 հա բուսածածկույթ, խաղողի 40 թուփ և այգում քարե շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 21 քմ:

araratnews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: