12/27/2025

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուն Միքայել Մանուկյանն է

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուն Միքայել Մանուկյանն է

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։

Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։

Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով։

Նշենք, որ Միքայել Մանուկյանն այժմ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: