12/27/2025

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. ծառայողական քննություն է նշանակվել

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. ծառայողական քննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 25-ին Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը դատապարտեց այդ լուսանկարի տարածումը։ Վանեցյանի կարծիքն այս առումով կիսում է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը։

«Այդպիսի լուսանկարների տարածումը դատապարտելի է։ Զանգվածային լրատվության միջոցներն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու չտրվեն նման լուսանկարներ հրապարակելու գայթակղությանը»,- ասաց Զեյնալյանը։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: