12/27/2025

Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ. Timesofindia

Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ. Timesofindia

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Timesofindia-ն, այն մշակվել է Հնդկաստանի սպառազինության հարցերով գիտահետազոտական ինստիտուտի կողմից, որը պաշտպանության հետազոտության և զարգացման կազմակերպության լաբորատորիան է:

Լաբորատորիայի տնօրեն Կ. Մ. Ռաջանը նշել է, որ Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանը:

«Այդ նպատակով մենք հայկական պատվիրակության համար իրականացրել ենք փորձնական հրաձգություն Ռաջաստանի նահանգի Պոկրան քաղաքում: Արդյունքները գերազանց էին: Քանի որ այս որոշումը կայացվելու է կառավարությունից կառավարություն, մենք դեռ պետք է ստանանք պաշտոնական գնումների մասին համաձայնագրի մասին որոշում: Հայաստանը հետաքրքրված է երկու տեսակի հրթիռներով»,- ասել է Ռաջանը:

Մի քանի արտասահմանյան պատվիրակություն, այդ թվում `Հայաստանինն, այս տարի այցելել են Չեննայի քաղաք` պաշտպանության ցուցահանդեսին մասնակցելու:

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։  

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: