03/24/2026

Վճռաբեկ դատարանը Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը կքննի կոլեգիալ կազմով

Վճռաբեկ դատարանը Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը կքննի կոլեգիալ կազմով

Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ կքննի կոլեգիալ մարմնով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ Վճռաբեկը եռամսյա ժամկետ ունի բողոքը քննելու համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, օգոստոսի 13-ին ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները եւս հնարավոր է Վճռաբեկ բողոք ներկայացնեն` պահանջելով իրավական գնահատական տալ Քոչարյանի  ազատ արձակումը հիմնավորող մյուս երկու հիմքերին, որոնց Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: