12/27/2025

Մենք կքննարկենք սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը. Զեյնալյանը՝ վարչապետի մտադրության մասին

Մենք կքննարկենք սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը. Զեյնալյանը՝ վարչապետի մտադրության մասին

Ցանկացած մեկը կարող է մտածել, որ կարող է Սահմանադրությունը փոփոխել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրղների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ անելու մտադրությանը:

«Խնդիրն այն է, թե դա կարժանանա՞ այնպիսի տեսակարար կշիռ ունեցող մեծամասնության հավանությանը, որ ի վերջո դառնա հանրաքվեի առարկա:

Մենք կքննարկենք սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը եւ կներկայացնենք քննարկման: Թե դա կդառնա հանրաքվեի հարց, թե ոչ, հետագայի հարց է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել էր, որ մտադիր են սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որը թույլ կտա ցրել Ազգային ժողովը առանց վարչապետի հրաժարականի:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: