03/24/2026

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են ՊԲ շտաբ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են ՊԲ շտաբ

Հերթական աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ օգոստոսի 26-ին այցելել է ՊԲ շտաբ: Տեղի ունեցած  հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու բանակաշինության ոլորտում իրականացվող գործընթացների համալիրը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

lragir.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: