12/27/2025

Ստամբուլում ոստիկանները փորձել են բերման ենթարկել Կարո Փայլանին

Ստամբուլում ոստիկանները փորձել են բերման ենթարկել Կարո Փայլանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ թուրք ոստիկանները փորձել են բերման ենթարկել հայազգի պատգամավոր Կարո Փայլյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Շաբաթ օրվա մայրերի» բողոքի ակցիային, ի թիվս այլ ընդդիմադիր պատգամավորների, մասնակցում էր նաեւ  Կարո Փայլանը:

Նախ ոստիկանները բռնություն գործադրելով հեռացրել են նստացույցի մասնակից կանանց, ապա բերման ենթարկել ակցիայի մյուս մասնակիցներին, որոնք չեն ցանկացել հեռանալ հրապարակից:

Կարո Փայլանը փորձել է պաշտպանել  Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքին՝ թույլ չտալով նրան բերման ենթարկել: 

Փայլանի հետ միասին Արատ Դինքի ձերբակալության խոչընդոտել են ընդդիմադիր  Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։ 

«Ակօսը»-ի տվյալներով, ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնց ավելի ուշ ազատ են արձակել:

«Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ունեցել:

«Շաբաթօրյա մայրերի» ակցիան անցկացվում է 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր: Այն  1980-90-ական թվականներին քրդական շարժման՝  կալանավորված,  անհետ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ դարձած մասնակիցների մայրերի բողոքի ակցիան է:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: