12/27/2025

Ադրբեջանի սև ցուցակում հայտնված Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Ադրբեջանի սև ցուցակում հայտնված Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը  ծանոթանալու նպատակով  օգոստոսի 25-ին կոմբինատ է  այցելել  Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր  Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում:

Այդ պատվիրակության կազմում է նաև   «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր,    «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ  գերմանացի պատգամավորը  շրջայց  է կատարել ձեռնարկության տարածքում, ծանոթացավ  ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր  Ալբերտ Վայլերի՝  մուտքն Ադրբեջան արգելվել է: Վերջինս  հայտնվել է  Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում ու հայտարարվել որպես պերսոնա նոն գրատա:  

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: