12/27/2025

Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 
 
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձիք:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: