12/27/2025

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Խաչատուրովի հարցը

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Խաչատուրովի հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը, գրում է РИА Новости գործակալությունը։

«Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը...Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- ասել է նա։

Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: 

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է նախագահը:  

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։ 

shabat.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: