12/27/2025

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը և հրաժարվել իրենց մեքենաները հանել. ՀԲՃ

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը և հրաժարվել իրենց մեքենաները հանել. ՀԲՃ

Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր առավոտյան փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում: 

«Լիդիանը ցույց էր տալիս տեսչական մարմնի եզակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ էին արձանագրված, և ուզում էին, որ թույլ տանք իրենց գնալ ներս խախտումները վերացնելու: Ժողովուրդը թույլ չտվեց Ամուլսարի տարածք մտնել: Լիդիանի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում են իրենց մեքենաները հանել, ոստիկանությունը 20 րոպե տվեց ճանապարհը բացելու համար»:  

shabat.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: