12/27/2025

Ռուս սահմանապահները հայ–թուքական սահմանը ապօրինի հատողների են ձերբակալել

Ռուս սահմանապահները հայ–թուքական սահմանը ապօրինի հատողների են ձերբակալել

Պարզվել է` երկուսն էլ Պակիստանի քաղաքացի են։ Օրենքով սահմանված կարգով ձերբակալվածներին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։

ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական պետական սահմանին երկու սահմանախախտի են ձերբակալել։

«Սահմանապահ վարչությունը Թուրքիայի տարածքում երկու անհայտ անձի է նկատել։ Նրանք մտադրվում էին լողալով անցնել Արաքս գետը։

Մի քանի ժամից անհայտ անձինք անցել են պետական սահմանը ու փորձել թաքնվել Հայաստանի տարածքում։

Կարճատև հետապնդումից հետո սահմանախախտներին ձերբակալել են։ Ձերբակալման ընթացքում խախտողները փորձել են դիմադրություն ցուցաբերել, սակայն սահմանապահները վնասազերծել են նրանց»,–ասված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է` երկուսն էլ Պակիստանի քաղաքացի են։ Օրենքով սահմանված կարգով ձերբակալվածներին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Задержанные нарушители государственной границы Армении
© PHOTO : PRESS OFFICE OF THE BORDER SERVICE OF THE FSS OF RF
Սահմանախախտները

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: