12/27/2025

Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել ոստիկանության երիտասարդ աշխատակիցը

Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել ոստիկանության երիտասարդ աշխատակիցը

Պարզվել է Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Ռիցար» ռեստորանային համալիրի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, երեկ` օգոստոսի 26–ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչ, 26-ամյա Գնել Նասլյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:

Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենայի զննության ժամանակ այնտեղ հայտնաբերվել է մահացածի անվամբ ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նասլյանը ամուսնացած չէր, տան միակ տղան էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին, ժամը 00:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է այրվում: Պարզվել էր, որ Mersedes մակնիշի 01 GN 002 համարանիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Բախման արդյունքում ծառը տապալվել էր, իսկ ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել: Հրշեջները մարելով ավտոմեքենայում առաջացած կրակը, այնտեղ՝ վարորդի նստատեղին հայտնաբերել էին տղամարդու կիսամոխրացած դի:

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: