12/27/2025

Շուկայում շրջայցի ընթացքում վարչապետը համոզվել է, որ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են

Շուկայում շրջայցի ընթացքում վարչապետը համոզվել է, որ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գումի շուկա կատարած շրջայցի ընթացքում համոզվել է, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և մի շարք կարևոր բանջարեղենների գները տարօրինակ բարձր են: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տարօրինակ համարեց նաև այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում շուկայում հայտնվել է ջերմոցային լոլիկ և վարունգ: «Հայաստանի համար մի փոքր անսովոր է, որ այս սեզոնին շուկայում ջերմոցային վարունգ և լոլիկ է հայտնվել»,-  ընդգծեց նա:

Վարչապետը հստակեցրեց, որ գնագոյացման վրա ազդելու խնդիր դրված չէ, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ առումով պետք է փորձել գները նվազեցնել: «Հիմա, օրինակ` տեսեք՝ շուկայում արձանագրվում է և պաշտոնական տվյալներն էլ են դա ցույց տալիս, որ օրինակ, խնձորը շատ կայուն վարքագիծ է ցուցաբերում շուկայում և  միշտ կայուն գին է ունենում, որովհետև վերջին տարիներին այնպես է ստացվել, որ խնձորի արտադրության հստակ մեխանիզմ է ձևավորվել »,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցած տարվա համեմատ գյուղմթերքի արտահանման 67 տոկոսանոց աճը, վարչապետը պատասխանեց. «Ենթադրվում է, որ ենթակառուցվածքներն աճում են, բերքը լավ է եղել, պահանջարկը մեծացել է»:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: